Կադրային փոփոխություններ են սպասվում ՀՀ ԱԱԾ–ում

29.06.2016, 11:49
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվում:
Կադրային փոփոխություններ են սպասվում ՀՀ ԱԱԾ–ում
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվում, գրում է «Հրապարակ» թերթը։

Դեռևս նախորդ շաբաթ նախագահի հրամանագրող Գարեգին Մխիթարյանն ազատվել էր հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից։

«Այդ պաշտոնանկությունը կապվում է ապրիլյան պատերազմի հետ։ Նրա փոխարեն նշանակված Ստեփան Մելքոնյանն ավելի վաղ գլխավորել է հակահետախուզական գլխավոր վարչությունը»,– նշվում է հրապարակման մեջ։

Գրառման հեղինակները գրում են, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Մնացական Մարուքյանը։

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱԱԾ պետ Կուտոյանը մտադիր է քննչական վարչությունում նոր բաժին ստեղծել, որը կհետաքննի կարևոր և աղմկոտ գործերը։ Նրան կվերահսկի անմիջականորեն ԱԱԾ պետը, իսկ այդ բաժնում աշխատելու պատվին կարժանանան «ընտրյալները»` ամենայն հավանականությամբ, հին քննիչներից ոմանք այդ կազմում չեն ներառվի»,– գրում է թերթը։ -0-