Կադրային փոփոխություններ են սպասվում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում
20.06.2017,
12:11
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ ամենայն հավանականությամբ, ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբա¬ղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
«Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման հա¬մար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ»,–գրում է թերթը։
Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար։ -0-