Երևանի երկու վարչական շրջանում այսօր մի քանի ժամ ջուր չի լինի

12.11.2024, 10:12
Երևանի երկու վարչական շրջաններում այսօր ջրանջատում է նախատեսված
Երևանի երկու վարչական շրջանում այսօր մի քանի ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի երկու վարչական շրջաններում այսօր ջրանջատում է նախատեսված։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 12-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու, Զ.Անդրանիկ, Առնո Բաբաջանյան, Ծերենց փողոցների, Ծերենցի 1-4 նրբանցքների, Ջիվան, Վանթյան, Միքայելյան փողոցների, Իսակով 30-54/8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 12-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Էզրաս Հասրաթյան, Մ.Ավետիսյան, Յ.Լեփսիուս փողոցների, Մ.Ավետիսյան 1-4 փողոցների, Յ.Լեփսիուսի 1, 2, 6 փողոցների, Կ.Ուլնեցու 50/5-76/2 շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։