24-ժամյա ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեններում

06.12.2020, 12:08
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում
24-ժամյա ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեններում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի՝ 

Загружается новость ... "Лево"
Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի փողոցի (նրբանցքներով), Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների (նրբանցքներով), Ջիվանու փողոցի (նրբանցքներով), Կուրղինյան փողոցի և նրբանցքի, Հովնաթանի փողոցի 1-20 համարների, Մալաթիա փողոցի 1-50 համարների, Վանտյան փողոցի 1-60 համարների, Միքայելյան փողոցի 2-30 զույգ համարների, Շրջանային փողոցի 40-102 համարների, Սեբաստիա փողոցի 98-136 զույգ համարների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-