Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում՝ Երևանի վարչական շրջաններից մեկում

23.06.2025, 10:04
Այսօր ջրամատակարարման ժամանակացույցի խախտում կնկատվի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում՝  Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ջրամատակարարման ժամանակացույցի խախտում կնկատվի Երևանի վարչական շրջաններից մեկում։

Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։