Ջրամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններից երկուսում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր վթարային աշխատանքներով պայմանավորված 8,5 ժամով կդադարի Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը։
Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ս.թ հունիսի 24-ին 09:30-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Տիգրանյան, Բուդաղյան, Նիկոլ Դուման, Ն.Զարյան փողոցների, Ժ.Անանյան /Արաբկիր 33 փ., Ս.Գրիգորյան /Արաբկիր 35 փ. ,Կ.Խաչվանքյան /Արաբկիր 37 փ., Արաբկիր 41 փ., Հ.Մուրադյան /Արաբկիր 43 փ., Հ.Մալյան /Արաբկիր 45 փ., Ս.Սարգսյան /Արաբկիր 47 փ., Ա.Հեքիմյան /Արաբկիր 49 փ., Մ.Յակոբսենի /Արաբկիր 51 փ., Է.Բյուզանդ /Արաբկիր 53 փ., Ազատության 1-9/5 շենքերի, Ա.Խաչատրյան 20-33/5 շենքերի, Վրացական 4-22 շենքերի, Վրացական 4 նրբանցքի, Գրիբոյեդով 15/1, 26 շենքերի, Գրիբոյեդով 1 նրբանցք,Կոմիտաս 35-65/2 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային ջրանջատում է նախատեսված նաև Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։
Ս.թ հունիսի 24-ին 10:00-13:00-ն կդադարեցվի Հովնաթան փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։