441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ճոպանուղի, Օպերայի սրճարաններ և ավտոտնակներ. Երևանի գլխավոր ճարտարապետը խոսել է մայրաքաղաքի նոր կերպարի մասին

15:51
24 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հինգշաբթի ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները։

Օպերայի հարակից տարածք. սրճարաններ vs «կանաչ գոտի»

Ինչպես հայտարարես Մեսչյանը, Օպերայի տարածքի բեռնաթափումն ու «կանաչ գոտու» վերստեղծումը կենսականորեն անհրաժեշտ են քաղաքին։

Ավելի վաղ քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ Ազատության հրապարակում և Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները ստացել են համապատասխան ծանուցագրեր, որոնց մեջ առաջարկվում է հրաժարվել վարձակալած որոշ հողատարածքներից` դրանց կանաչապատման նպատակով։

Գլխավոր ճարտարապետի խոսքով, հարցը ոչ միայն Օպերայի շուրջ գտնվող տարածքի բեռնաթափումն է, այլև ճարտարապետական անսամբլի նոր տեսք հաղորդելը։

«Մենք ուզում ենք քաղաքի կենտրոնի այդ հատվածին փոխանցենք ամբողջովին նոր, ժամանակակից լուծում` շեշտադրելով բնապահպանական բաղկացուցիչը։ Պետք է ընդգծենք շինության բացառիկությունը` միաժամանակ քաղաքի այդ հատվածը դարձնենք հանգստի, այլ ոչ թե հանրային սննդի օբյեկտների վայր», – ասաց նա։

Երևանյան ճոպանուղի

Մեսչյանը նշեց, որ այժմ չգործող երևանյան ճոպանուղին պետք է օգնի քաղաքում տրանսպորտի բեռնաթափմանը, այլ ոչ թե դառնա միայն զվարճանքի միջոց։

«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ճոպանուղին շահագործվի միայն զբոսաշրջիկների համար կամ ծառայի որպես զարդ։ Տեսանելի ապագայում անհնար է մետրոյի ճյուղ տանել դեպի Նորքի զանգված, այդ պատճառով ճոպանուղին պետք է դառնա հիմնական այլընտրանքը», – ասաց նա` միաժամանակ չնշելով վերագործարկման ժամկետները։

Մեսչյանի խոսքով, նորացված ճոպանուղին կունենա նոր ուղի և կայարաններ, զինված կլինի մեծ թվով վագոններով` ավելի քան 10 նստատեղերով։

Արամի 23–ի ճակատագրի մասին

Մեսչյանը խոսաց նաև Արամի 23 հասցեում գտնվող շենքի մասին, որի պատերից մեկը փլուզվել էր հունվարի 11-ի երեկոյան: Շենքում գտնվում էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ֆիլհարմոնիան, որը ղեկավարում է Տիգրան Հեքեքյանը:

Գլխավոր ճարտաչապետը պատմեց, որ այսօր արդեն Հայաստանի մշակույթի նախարարության և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կոլեկտիվի միջև պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն իտալացի ճարտարապետ Լուչիո Փեթիին կփոխանցվի 14 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար)` շենքի վերակառուցման նախագծի մշակման համար:

Загружается новость ... "Лево"

«Քաղաքապետարանը ոչ մի կապ չունի շենքի հետ, քանի որ այն չի պատկանում քաղաքապետարանին, սակայն մեր աջակցությունը, անխոս, կլինի բարի կամքի դրսևորում», - ասաց նա` տարակուսանք հայտնելով բարձրացված աղմուկի կապակցությամբ:

Մեսչյանը միաժամանակ խոստացել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի ճարտարապետական հուշարձան չի քանդվելու: «Նախատեսում եմ մնալ այս պաշտոնումառավելագույնս երկու տարի, տարիքս էլ արդեն չի ներում: Սակայն նման խոստում տալիս եմ», - ընդգծեց նա:

Բնակելի ֆոնդի արդիականացում

Ըստ Մեսչյանի, Երևանի քաղաքապետարանը մի քանի ամիսների ընթացքում կսկսի Աջափնյակ վարչական շրջանի բնակելի ֆոնդի արդիականացումը:

«Շենքերից շատերը սպառել են շահագործման ժամկետը և իրական վտանգ են ներկայացնում: Հարցը կլուծվի ոչ թե մի քանի տարիների, այլ մի քանի ամիսների ընթացքում», - ասաց նա:

Ըստ նրա, Երևանում սկսվել է արդեն երկու վթարային և կիսավթարային շենքերի վերակառուցումը: «Ակնկալում եմ մասնավոր հատվածի և ՀՀ քաղաքաշինության հանձնաժողովի լայն աջակցությունը», - ասաց նա:

Մեսչյանն անհրաժեշտ է համարել նաև Երևանի մի շարք թաղամասերի, մասնավորապես, Սարի Թաղի վերակառուցումը:

«Վարչական շրջաններից շատերում վթարային շենքերի քանակը թույլատրելի սահմաններից անդին է: Այս դեպքում Սարի Թաղի և Երևանի այլ վարչական շրջանների ճակատագիրը մեզ համար ավելի կարևոր է, քան մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատի փլուզումը», - ասաց նա:

Ճանապարհների և ավտոտնակների մասին

Մեսչյանի խոսքով, քաղաքապետարանը կխստացնի իր դիրքորոշումը բակային ավտոտնակների հարցի կապակցությամբ, և դրանց կառուցումը կթույլատրվի միայն «կանաչ հատվածի» չկրճատման պայմանով։

«Ինչպես Օպերայի հարակից տարածքների դեպքում է, մենք մտադիր ենք կանաչապատել նաև բակային տարածքները։ Այդ նպատակով ավտոտնակներից շատերն անգամ կապամոնտաժվեն։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր երեխաներն ունենան ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ», – ասաց Մեսչյանը։

Ճարտարապետը նաև ավելացրեց, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև կրպակների հարցում, և դրանցից շատերը ևս կապամոնտաժվեն։

«Շատ կրպակներ չեն համապատասխանում ոչ մի նորմի` փչացնելով նաև մայրաքաղաքի էսթետիկ տեսքը։ Մենք մտադիր եք գտնել նաև այդ հարցի լուծումը», – ասաց նա։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ