ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Պարետի որոշմամբ ՀՀ մայրաքաղաքում և մարզերում ժամանակավորապես կասեցվել է 99 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:
Загружается новость ... "Лево"
Այս մասին պարետի որոշումը հրապարակել է կառավարության կայքում:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 8-ի N 593-Ա, թվականի հունիսի 13-ի N 601-Ա, N 606-Ա և 15-ի N 614-Ա, N 615-Ա, N 616-Ա, N 618-Ա, N 619-Ա, N 620-Ա, N 621-Ա, N 622-Ա, N 623-Ա, N 624-Ա և հունիսի 15-ի N 614-Ա, N 615-Ա, N 616-Ա, N 617-Ա, N 619-Ա, N 620-Ա, N 621-Ա, N 623-Ա, N 624-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի հունիսի 12-ին, 13-ին, 15-ին և 16-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը»,- նշվում է որոշման մեջ:
Մասնավորապես, հրապարակված որոշումներից մեկով ժամանակավորապես կասեցվել է 89 տնտեսվարողների գործունեությունը, իսկ մյուս որոշմամբ սահմանափակվել է ևս 10-ինը՝ այդ թվում «Երևան Մոլ» և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» տնտեսվարող սուրբյեկտներինը:
Մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտներին կարող եք ծանոթանալ որոշման մեջ: -0-