Իվետա Մուկուչյան + Արամ MP3 = նոր նախագիծ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.06.2017, 10:36
Հայկական էստրադայի աստղեր Իվետա Մուկուչյանը և Արամ MP3–ը հայտարարել են երաժշտական նոր համատեղ նախագծի մեկնարկի մասին։
Իվետա Մուկուչյան + Արամ MP3 = նոր նախագիծ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական էստրադայի աստղեր Իվետա Մուկուչյանը և Արամ MP3–ը հայտարարել են «Dashterov» երաժշտական նոր համատեղ նախագծի մեկնարկի մասին։

Այս պահին ունկնդիրները կարող են գնահատել նախագծի առաջին կոմպոզիցիան` «Al Eghnim»–ը։

Ինչպես նշել են Մուկուչյանն ու Արամ MP3–ն Instagram–ի իրենց էջերում, նախագծի շրջանակում նրանք կներկայացնեն ժողովրդական երգերը ժամանակակից մշակմամբ։

Загружается новость ... "Лево"

«Միավորելով ավանդականն ու ժամանակակիցը` մենք իսկապես առանձնահատուկ մի բան ենք ստեղծում»,– գրել են նրանք։

«Dashterov»–ը ներկայացնում է 40–րոպեանոց երաժշտական նախագիծ, որը ներառում է մի քանի հայկական ժողովրդական երգեր` «Al Eghnim»–ից մինչև «Nazan Im Yary»։ -0-