Իսկական ձմեռը նոր է սկսվում. Երևանում սպասվում է բացասական ջերմաստիճան, ձյուն և ուժեղ քամի

24.02.2019, 16:39
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Իսկական ձմեռը նոր է սկսվում. Երևանում սպասվում է բացասական ջերմաստիճան, ձյուն և ուժեղ քամի
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Փետրվարի 26-ի, 27-28-ին մարզերի մեծամասնությունում և Երևանում սպասվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով: Փետրվարի 25-26-ին սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ին կնվազի 4-5 աստիճանով: Առավել ցուրտ (մինչև 13 աստիճան ցուրտ) սպասվում է գիշերը Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում: -0-