612.16
7.12
513.73
+26
Եղանակը Երևանում
Հայ

Instagram գեղեցկության մրցույթ` Հայաստանում. առաջին անգամ կանցկացվի Miss Virtual World մրցույթը

18:03
15 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դարձել է 19 երկրներից մեկը, որտեղ մեկնարկել է Instagram գեղեցկության մրցույթի Miss Virtual World ազգային փուլը, հայտնում է մրցույթի մամուլի ծառայությունը։

Մասնակցության հայտ են ներկայացրել երկրի տարբեր ծայրերից 100 աղջիկներ։ Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար բավական է ավելացնել սեփական լուսանկարն Ինստագրամում #mvw_arm հեշթեգով։

Հայտերի ընդունումը կավարտվի օգոստոսի 19–ին, ինչից հետո մասնակից երկրներից յուրաքանչյուրում կանցնեն ինտերնետ–քվեարկության ազգային փուլեր։ Մրցույթի եզրափակիչը կկայանա նոյեմբերին մեքսիկական Քանքունում, իսկ հաղթողի գլխավոր մրցանակը կլինի Porsche Сayman 718 ավտոմեքենան։

Miss Virtual World–ի առանձնահատկությունն այն է, որ հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր չափահաս աղջիկ, առանց հասակի, մոդելային պարամետրերի, ընտանեկան կարգավիճակի սահմանափակումների։ Ի տարբերություն գեղեցկության ավանդական մրցույթների` Miss Virtual World–ին կարող են մասնակցել նաև ամուսնացած գեղեցկուհիները։

Գեղեցկության ժողովրդավարական մրցույթի գաղափարը ծագել է Յակուտսկում 20 տարի առաջ, որտեղ առաջին անգամ անցկացվել է գեղեցկության քաղաքային ինտերնետ մրցույթ։ Այդ տարիների ընթացքում պայմանները չեն փոխվել, իսկ մրցույթը միջազգային մասշտաբ է ձեռք բերել` ընդգրկելով նաև Եվրոպան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան և Ասիան։ Այս տարի եզրափակչին կմասնակցեն աշխարհի 19 երկրների գեղեցկուհիներ։ -0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:15
21 Հունիսի 2021
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
02:55
21 Հունիսի 2021
Փաշինյանը ելույթ է ունեցել իր համակիրների առաջ և հայտարարել ընտրություններում հաղթելու մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ելույթ է ունեցել իր համակիրների առաջ և հայտարարել ընտրություններում հաղթելու մասին.ՎԻԴԵՈ
02:37
21 Հունիսի 2021
ԿԸՀ–ն ներկայացրել է 682 ընտրատեղամասերից ստացված տվյալները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 682 ընտրատեղամասերից ստացված տվյալները
02:09
21 Հունիսի 2021
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը նախազգուշացրել է որոշ համայնքապետերին իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նախազգուշացրել է որոշ համայնքապետերին իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ
01:41
21 Հունիսի 2021
ԿԸՀ–ն հրապարակել է 439 ընտրատեղամասերի արդյունքները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 439 ընտրատեղամասերի տվյալները
00:07
21 Հունիսի 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփում (ԱՌՑԱՆՑ)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը կարող եք առցանց հետևել «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքում.ԱՌՑԱՆՑ
23:46
20 Հունիսի 2021
ԿԸՀ–ն ներկայացրել է 114 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի առաջին տվյալները
Հրապարակվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները
23:33
20 Հունիսի 2021
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարզաբանել է ձայների հաշվարկի ժամանակ 4 մարզերում արձանագրված հոսանքազրկումները
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարզաբանել է ձայների հաշվարկի ժամանակ 4 մարզերում արձանագրված հոսանքազրկումները
23:20
20 Հունիսի 2021
ԿԸՀ–ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները
ԿԸՀ–ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները
23:04
20 Հունիսի 2021
Հայաստանի մի քանի քաղաքներում հոսանքն անջատվել է քվեարկության ձայների հաշվարկի ժամանակ
Հայաստանի մի քանի քաղաքներում էլեկտրաէներգիան անջատվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ձայների հաշվարկի ժամանակ
21:25
20 Հունիսի 2021
Ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 49,4%–ը.ԿԸՀ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 281 174 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 49,4%–ը
20:35
20 Հունիսի 2021
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքի ուղիղ եթերում մեկնարկել է ընտրությունների արդյունքների առցանց լուսաբանումը (ՈւՂԻՂ)
Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում, փորձագետների և քաղաքագետների մասնակցությամբ, մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների առցանց լուսաբանումը.ՈւՂԻՂ