Ինչպիսի՞ մայիս է սպասվում Հայաստանում․ պարզաբանում է Սուրենյանը
30.04.2025,
12:33
Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի մայիս է սպասվում Հայաստանում․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մայիս ամսվա եղանակաին կանխատեսումը։
«Օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ», – նշված է կենտրոնի Facebook-յան էջում։
Կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր հերթին նշել է, որ մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։
«Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ», – նշել է նա Facebook–յան իր էջում։