+14
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ արժե լավ ապրելը Հայաստանում

18:07
17 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է «Աղքատությունը և Հայաստանի սոցիալական համայնապատկերը 2015 թվականին» զեկույցը, որը հիմնված է 5184 տնային տնտեսությունների հարցման վրա։

Հայաստանի բնակիչներին շատ լավ ապրելու համար ամսական մեկ շնչին անհրաժեշտ է ավելի քան 1000 դոլար, վկայում են զեկույցի տվյալները։

Այսպես, հարցման մասնակիցները նշել են, որ շատ լավ կյանքի համար»Հայաստանում մեկ մարդուն անհրաժեշտ է ամսական 568 369 դրամ կամ 1 376 դոլար, լավ կյանքի համար`250 672 դրամ կամ 603 դոլար, իսկ գոյատևելու համար` 95 680 դրամ կամ 230 դոլար։

Հարկ է նշել, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը, վերջին պաշտոնական վիաճակագրական տվյալներով, կազմում է 55 հազար դրամ (մոտ 115 դոլար), իսկ միջին անվանական աշխատավարձը սեպտեմբերի դրությամբ` 184 992 դրամ (մոտ 386 դոլար)։

Հարցման համաձայն, տնային տնտեսությունների 16 տարեկան և ավելի տարիքային կարգի ներկայացուցիչների 38.5 տոկոսը համարում է, որ կենսամակարդակի բարձրացումն իրենցից կախված չէ, և պետությունը պետք է ապահովի նրանց աշխատանքով և լավ պայմաններով, իսկ 20 տոկոսը նշել է, որ կենսամակարդակի բարձրացման ծրագրեր չունի։

Ընդ որում, հարցվողների 12,4 տոկոսը նշել են, որ Հայաստանում թնտրում են եկամտաբեր աշխատանք, իսկ սեփական բիզնեսը հանրապետությունում ցանկանում են սկսել միայն 1,1 տոկոսը:

Հարցվածների 22,8 տոկոսի կարծիքով, նոր սերունդն ավելի լավ կապրի, 33,6 տոկոսը կարծում է, որ նրանք վատ են ապրելու, իսկ 19,8 տոկոսը կարծում է, որ նոր սերնդի կյանքը չի փոխվի: Ընդ որում, հարցվածների 23,8 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Զեկույցի համաձայն, Հայաստանի քաղաքացիների 15 տոկոսն իրեն աղքատ է համարում, 45,1 տոկոսի կարծիքով, իրենց կյանքի մակարդակը միջինից ցածր է, իսկ 36,1 տոկոսը կարծում է, որ այն միջին մակարդակում է: Ընդ որում, հարցվածների միայն 3,2 տոկոսն է համոզված, որ իրենց կյանքի մակարդակը միջինից բարձր է: Ընդ որում, հարցվողներից և ոչ մեկը իրենց հարուստների շարքին չի դասել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2015 թ.-ին կազմել է 29.8 տոկոս, ինչը 0,2 տոկոսով քիչ է 2014 թ.-ին գրանցված ցուցանիշից: Հայաստանում աղքատ մարդկանց ընդհանուր թվաքանակը կազմել է 900 հազար մարդ, որոնցից 310 հազարը` շատ աղքատ, իսկ ծայրահեղ աղքատ` 60 հազարը: 2015 թ.-ին աղքատ կատեգորիային է դասվել բնակչության 19,4 տոկոսը, 8,4 տոկոսը` շատ աղքատ և 2 տոկոսը` ծայրահեղ աղքատ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում