Ի՞նչ եղանակ է սպասվում Անկախության օրը. պատմում են օդերևութաբանները
20.09.2019,
10:34
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, սեպտեմբերի 20–ի գիշերը, սեպտեմբերի 21–ի լույս գիշերը և սեպտեմբերի 23-24–ին հանրապետության տարածքում և մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 21–ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Արագածոտնում, սեպտեմբերի 22–ին` առանձին շրջաններում կանխատեսվում են անձրևներ և ամպրոպներ։
Գերատեսչությունից նախազգուշացնում են, որ Անկախության օրը` սեպտեմբերի 21–ի կեսօրից հետո, երկրի տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, պոռթկումները կարող են հասնել 20-23 մետր վայրկյանի։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22–ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում ուրբաթ և շաբաթ օրերին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան տաքություն, կիրակի սնդիկի սյունը կիջնի մինչև 20-22 աստիճան, իսկ երկուշաբթի և երեքշաբթի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-24 աստիճան տաքություն։ -0-