Իմքայլական ևս մեկ պատգամավոր լքել է խմբակցության շարքերը և դարձել անկախ խորհրդարանական

01.12.2020, 14:27
Իմքայլական ևս մեկ պատգամավոր` Գոռ Գևորգյանը լքել է խմբակցության շարքերը և դարձել անկախ խորհրդարանական
Իմքայլական ևս մեկ պատգամավոր լքել է խմբակցության շարքերը և դարձել անկախ խորհրդարանական

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը որոշում է կայացրել դուրս գալ խմբակցությունից և շարունակել գործունեությունը որպես անկախ պատգամավոր: Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում, իսկ որոշումը նա կայացրել է «այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով»:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին հայտնել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը, նույն խմբակցության երեք այլ խորհրդարանականներ հրաժարվել են մանդատներից՝ իրենց որոշումը մեկնաբանելով իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնությամբ: -0-