ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Загружается новость ... "Лево"
«Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները»,- նշել է Կարապետյանն իր Facebook-յան էջում:
Նրա խոսքով, այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։
«Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- հայտնել է նա: -0-