«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեցին
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներին՝ ընդդիմադիր ակտիվիստներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
«Ոչինչ անսպասելի տեղի չի ունեցել… Ամեն ինչ արդեն ասված է... Ոչ մի խուլիգանության մասին խոսք լինել չի կարող», — ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ մոտ օրերս կստացվի դատական որոշումը, որը կբողոքարկվի։
Սամսոնյանը և Սաղաթելյանը ձերբակալվել էին նոյեմբերի 13-ին։ Antifake.am փաստերի ստուգման հարթակի գրասենյակում, որը հիմնվել և ղեկավարվում է Սամսոնյանի կողմից, ինչպես նաև Սաղաթելյանի տանը կատարվել են խուզարկություններ։ Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ «իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»։
Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։ ԱԺ նախագահը նաև պահանջել է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:

