Հզոր ցիկլոնը շուտով ձյուն է բերելու Հայաստան

13.12.2016, 13:14
Հայաստանը շատ շուտով գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
Հզոր ցիկլոնը շուտով ձյուն է բերելու Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը շատ շուտով գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

«Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով»,– գրել է Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում։

Օդերևութաբանի տեղեկացմամբ, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, սակայն կեսօրից հետո կվերածվեն ձյան:

Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով:

Մասնագետը հորդորում է վարորդներին նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: -0-