ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացրել է, որ Հայաստանի տարածքի վրայով ամպրոպային հզոր ամպ է շարժվում։
«Հզոր ամպրոպային ամպը այս պահին Մարգահովտի վրա (Լոռի)»,– գրել է նա Facebook–ի իր էջում։
Օդերևութաբանը չի նշել ամպի շարժման հավանական ուղղությունը։
Մարգահովիտ գյուղը գտնվում է Վանաձորի և Դիլիջանի միջև։ -0-