Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած կռվից հետո տրանսսեքսուալի են բերման ենթարկել. ոստիկանություն
24.07.2019,
20:51
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել տրանսսեքսուալին, ում մասնակցությամբ կռիվ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել տրանսսեքսուալին, ում մասնակցությամբ կռիվ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում։
Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ` ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սամսոնյանի գրառմանն ի պատասխան։
Նարեկ Սամսոնյանն իր էջում հրապարակում է արել, ըստ որի՝ Հյուսիսային պողոտայում «տրանսսեքսուալի» մասնակցությամբ կռիվ է տեղի ունեցել, և միջադեպի վայր եկած ոստիկանները պաշտպանել են նրան ու բերման չեն ենթարկել։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության ծառայողները միջադեպի բոլոր մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին՝ անհրաժեշտ պարզաբանումներ կատարելու համար։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
«Խորհուրդ ենք տալիս չճշտված տեղեկություններ չտարածել՝ նպատակ ունենալով ստվերել ոստիկանության աշխատանքը»,– նշվում է հաղորդման մեջ։
Օգտատերը նշել է նաև, որ համացանցում տեսանյութ է տարածվել, ուր երևում է, որ «տրանսսեքսուալների խումբ դաժան ծեծի է ենթարկում մի երիտասարդի (չնայած տեսանյութում դաժան ծեծի տեսարաններ չկան)»։
Նախքան տեսանյութի հրապարակումը, ոստիկանության ծառայողները միջադեպի բոլոր մասնակիցներին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, նշում են ոստիկանությունից։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-