ՀՎԿ-ն հրապարակել է նախընտրական ցուցակը

16.02.2017, 18:53
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակը:
ՀՎԿ-ն հրապարակել է նախընտրական ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակը, որով մասնակցելու է ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններին, ասվում է կուսակցության` Facebook–ի պաշտոնական էջում։

Ինչպես նշեց «Հայկական վերածնունդ»–ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ցուցակը բաղկացած է լինելու 300 մարդուց։

ՀՎԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը։ Առաջին հնգյակում են` Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը։

Հրապարակվել է «Ծառուկյան դաշինքի» նախընտրական ցուցակի առաջին տասնյակը>>

Կենտրոն, Էրեբունի տարածքում կուսակցությունն ունի 13 տարածքային թեկնածու, 14-ը Մալաթիա-Սեբաստիայում, 13-ը՝ Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթունում և 14-ը՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն հատվածներում:

Ըստ մարզերի՝ կուսակցությունը Շիրակում ունի 15 տարածքային թեկնածու, Լոռիում՝ 15, Արմավիրում` 15, Արարատում՝ 14, Սյունիքում և Վայոց Ձորում 10, Արագածոտնում` 7, Տավուշում 7, Գեղարքունիքում` 12:

Ինչպես նշել է Բաղդասարյանը, կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպև մեկ քաղաքական կազմակերպություն։ -0-