415.24
4.83
386.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ. Հուրգադայում տուժած հայ կինը 18 վնասվածք ունի (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

12:24
11 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հուրգադայոի ծովափում հարձակումից տուժած Հայաստանի քաղաքացին 18 վերք է ստացել, վնասված են նրա լյարդն ու անոթները, կան հեմատոմներ։ Այդ մասին հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը, ով զննել է տուժածին Կահիրեի հիվանդանոցում։

Պրոֆեսոր Հովհաննիսյանն օգոստոսի 3–ին մեկնել է Կահիրե` եգիպտացի գործընկերներին աջակցելու համար և առաջին իսկ օրը զննել է վիրավոր կնոջը։

«Մեր 46–ամյա հայրենակցուհու վիճակն օգոստոսի 3–ի դրությամբ որակվել է որպես կայուն ծանր և ստացված վերքերին ու վիրաբուժական միջամտություններին համապատասխան։ Նա երեք անգամ լապարոտոմիայի է ենթարկվել։ Կինը ստացել է 18 վնասվածքներ, որոնցից երեքը` թափանցող։ Դրա հետևանքով վնասվել են լյարդը, ստոծանին, աղեկալի անոթները, թոքամզային խոռոչները, առաջացել են հեմատոմներ»,– նշվում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման մեջ։

Հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։

Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ դրանց արդյունքում, հաջորդ օրվանից սկսած, հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Սկսել են գործել աղիները, ինտոկսիկացիոն երևույթները նկատելիորեն պակասել են։

Загружается новость ... "Право"

«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլևրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ և վիրավորման հետևանքով կայացած արյունահոսության ֆոնի վրա որոշակի արյան մակարդուկներ ձախ պլևրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500մլ լեղային արտադրություն»,-ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվությամբ վիրավորումներ ստացած ՀՀ քաղաքացին օգոստոսի 9-ին վիճակի բարելավումով ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Հայաստանի քաղաքացին օգոստոսի 9–ին ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ։

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը մշտական կապի մեջ է հյուպատոս Ստեփան Գևորգյանի հետ։ Բժշկի խոսքով հիվանդի տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։

Հուլիսի 14–ին Հուրգադայի ծովափերից մեկում զբոսաշրջիկների վրա հարձակում է տեղի ունեցել։ 28–ամյա տղամարդը դանակով անցել է հասարակական ծովափից դեպի Հուրգադայի հյուրանոցների մեկի ծովափ, որտեղ հարձակվել է օտարերկրացի զբոսաշրջիկների վրա։ Հարձակման արդյունքում զոհվել են գերմանացի երկու կանայք, վիրավորվել են Հայաստանի, Չեխիայի և Ռոիսաստանի քաղաքացիներ։ Հուլիսի 15–ին կանայք տեղափոխվել են Կահիրե։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել