Հունիսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան․ Սուրենյան
02.06.2025,
15:29
Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում հունիսին

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում հունիսին։
Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։
«Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս», – նշել է Սուրենյանը։