Հունիսի 30–ից օտարերկրյա քաղաքացիների համար գործելու են ՌԴ մուտքի նոր կանոններ․ ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումի լրացման կամավոր բնույթը՝ գործածելով «ruID» հավելվածը, հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
Լրացված դիմումի բացակայությունը չի ազդի սահմանային հսկողության իրականացման վրա և չի հանդիսանա մուտքի մերժման հիմք:
Դեսպանատնից խնդրում են նկատի ունենալ, որ «ruID» հավելվածի միջոցով մուտքի դիմումը լրացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք առավելություններ, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի Դաշնությունում նրանց հարմարավետ կացության ապահովմանը.
• Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումների առկայությունը նախապես ստուգելու հնարավորություն;
• Ռուսաստանում գտնվելու պարզեցումը՝ դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծման շնորհիվ;
• պետական ծառայություններ ստանալիս վարչական և այլ խոչընդոտների նվազեցում (կամավոր բժշկական ապահովագրության պոլիս ձեռք բերելու դեպքում, որպես ինքնազբաղված գրանցվելու և այլն);
• կապի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ СНИЛС-ի ավտոմատ գրանցում (ռուսական SIM քարտի ձեռքբերման դեպքում);
• պետական մարմինների և կազմակերպությունների հետ ապագայում լիարժեք էլեկտրոնային եղանակով փոխգործակցության հնարավորության ապահովում: