Հռոմից դեպի Երևան չարթերային թռիչք կկազմակերպվի

11.03.2020, 20:57
Հռոմից դեպի Երևան չարթերային թռիչք կկազմակերպվի  
Հռոմից դեպի Երևան չարթերային թռիչք կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Facebook-յան էջում:

«Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով:

«Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ»,- նշել է Ավինյանը։

Եվրամիության երկրների շրջանում կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը արձանագրվել են Իտալիայում՝ 10 149: Մյուս առաջատարներն են Ֆրանսիա (1784), Իսպանիա (1695) և Գերմանիա (1565):

ԱՄՆ-ում գրանցվել է 972 վարակման դեպք:

Իտալիայում ընդհանուր առմամբ COVID-19-ի զոհերի թիվը դարձել է 631, Իսպանիայում՝ 35, իսկ ԱՄՆ-ում՝ 23: -0-