Հռոմի պապի ընտրությունների պես է պետք անել. երբ ՍԴ շենքից սպիտակ ծուխ դուրս գա, ուրեմն ընտրվել է. Հրայր Թովմասյան

23.09.2020, 20:50
Հռոմի պապի ընտրությունների պես է պետք անել. երբ ՍԴ շենքից սպիտակ ծուխ դուրս գա, ուրեմն ընտրվել է. Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին
Հռոմի պապի ընտրությունների պես է պետք անել. երբ ՍԴ շենքից սպիտակ ծուխ դուրս գա, ուրեմն ընտրվել է. Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Սահմանադրական դատարանում նիստ էր հրավիրված, որտեղ պետք է ՍԴ նախագահ ընտրվեր, սակայն այսօր նախագահ չի ընտրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Նա հայտնել է, որ աշխատանքային նիստը կշարունակվի վաղը՝ 11:00-ին:

«Ըստ էության ՍԴ-ն անցում չի կատարել նախագահ և փոխնախագահ ընտրելու օրակարգային հարցերին, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր, այդ թվում լրատվամիջոցների դիմում-խնդրանքներին՝ նիստը լուսաբանելու, սակայն նպատակահարմար չեղավ ընդունելու դիմում-խնդրանքը։ Սակայն նիստը ձայնագրվելու է, հրապարակման մասով ձեռնպահ կմնամ»,- նշել է նա:

Նիստից հետո լրագրողները փորձել են ուղղել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին, ով իր հերթին, հրաժարվել է պատասխանել նրանց հարցերին՝ նշելով, որ «ոչինչ չունի ասելու»:

«Երբ կունենամ ասելու բան ևկունենամ հրապարակային ասելու, թույլ տվեք ես որոշեմ երբ ասեմ և ինչ ֆորմատով ասեմ... Հռոմի պապի ընտրությունների պես ա երևի պետք անել, երբ որ վերևից բաց սպիտակ ծուխլինի, ուրեմն ընտրվել է»,- նշել է նա: -0