Հրդեհ՝ Կոմիտասի պողոտայում. բնակարանն ու գույքն այրվել են

13.12.2015, 12:24
Հրդեհ է բռնկվել կիրակի առավոտյան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում:
Հրդեհ՝ Կոմիտասի պողոտայում. բնակարանն ու գույքն այրվել են
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հրդեհ է բռնկվել կիրակի առավոտյան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում: Այդ մասին ահազանգ է ստացվել ժամը 08.36-ին, հայտնում է Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը:

 - рис.1

Ըստ հաղորդման, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին:

Հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է: Նրան շտապօգնության աշխատակիցները համապատասխան օգնություն են ցուցաբերել:

«Ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ)»,- ասվում է հաղորդագրությունում: -0-