ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը», «Ելք» դաշինքը, ՀՅ Դաշնակցությունը` BS/The Gallup Organization–ի և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած exit-poll–ի համաձայն։
Ընտրություններին մասնակցում են նաև «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան», «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։
Ինչպես հայտնեց BS/The Gallup Organization–ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեի խոսքով, ՀՀԿ–ն հավաքում է քվեների 46 տոկոսը, «Ծառուկյան դաշինքը»` 25 տոկոսը, «Ելքը»` 10 տոկոսը, ՀՅԴ–ն` 5 տոկոսը։
«Հայկական վերածնունդը», ըստ exit poll-ի, հավաքում է քվեների 4 տոկոսը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 3 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ»–ն` 3 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 2 տոկոսը և «Ազատ դեմոկրատները»` 2 տոկոսը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում