ՀՐԱՏԱՊ. Հանրաքվեին ժամը 20։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 50.51 տոկոսը. ԿԸՀ
06.12.2015,
21:07
Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50.51 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 20։00–ի դրությամբ, ըստ նախնական էլեկտրոնային տվյալների, քվեարկել է 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50.51 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Կիրակի Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ավարտվել է ժամը 20։00–ին, փակվել են երկրի ողջ տարածքում 1997 ընտրատեղամասերը, ինչից հետո ընտրահանձնաժողովները սկսել են արդյունքների ամփոփման աշխատանքները։ –0–