583.52
6.75
493.17
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները (ՖՈՏՈ)

10:57
30 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՊՆ–ն հրապարակել է Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ 

«ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

ՊՆ–ից հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ են անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:

«ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները», – նշել են գերատեսչությունից։–0–

Իրավիճակը սահմանին

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանը սադրանքները շարունակել է նաև հուլիսի 29–ին Քարվաճառի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ վիրավոր։–0–

сбитые БПЛА, МО

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:36
10 Սեպտեմբերի 2021
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները.ՖՈՏՈ
13:24
10 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
13:15
10 Սեպտեմբերի 2021
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում (ՎԻԴԵՈ)
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում.ՎԻԴԵՈ
10:15
10 Սեպտեմբերի 2021
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
15:55
09 Սեպտեմբերի 2021
Ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ԱՆ–ն պարզաբանում է
ԱՆ–ն պարզաբանում է, թե ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը
15:37
09 Սեպտեմբերի 2021
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
15:25
09 Սեպտեմբերի 2021
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում (ԳՐԱՖԻԿ)
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում.ԳՐԱՖԻԿ
15:15
09 Սեպտեմբերի 2021
Armenia ավիաընկերությունը դեպի Մոսկվա և Թբիլիսի ամենօրյա չվերթեր կգործարկի
Armenia ավիաընկերությունը կգործարկի ամենօրյա չվերթեր Երևանից դեպի Մոսկվա և Թբիլիսի
13:18
09 Սեպտեմբերի 2021
Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը հեռանում է. նրան կփոխարինի Կոսոբոկովը
Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը հեռանում է. նրան կփոխարինի Կոսոբոկովը
12:23
09 Սեպտեմբերի 2021
10 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.10 ժամ ջուր չի լինի
10:52
09 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 587 դեպք, 529 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 587 դեպք, 529 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է
15:48
08 Սեպտեմբերի 2021
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես Երևանում կնշեն Անկախության օրը ու խոստացավ «մասշտաբային և գունեղ տոնակատարություն»
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես Երևանում կնշեն Անկախության օրը ու խոստացավ «մասշտաբային և գունեղ տոնակատարություն»