Հրապարակվել է Varks.am-ի վրա կատարված կողոպուտի պահը. 25–ամյա կասկածյալը բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)

22.01.2019, 15:50
Հրապարակվել է Varks.am-ի վրա կատարված կողոպուտի պահը:
Հրապարակվել է Varks.am-ի վրա կատարված կողոպուտի պահը. 25–ամյա կասկածյալը բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները բացահայտել են Varks.am-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։

Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները, ձեռնարկելով համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամերի ընթացքում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը և հայտնաբերել նրան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ 25-ամյա Սամուել Ֆարմանյանը։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։  Կատարվածի մանրամասները պարզվում են։–0–