Հրաժարական ներողության փոխարեն. քաղտեխնոլոգը խորհուրդ է տվել Առողջապահության նախարարին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար կորոնավիրուսի դեմ պայքարի իր գործողությունների համար ներողություն խնդրելու միակ ճանապարհն իր հրաժարականն է, հայտնել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում:
Մասնավորապես, Քոչարյանն անդրադարձել է նախարարի հակասական հայտարարությունների մասին կորոնավիրուսի, դիմակ կրելո անհրաժեշտության, ինչպես նաև վերջինիս հասցեին հնչող նախատումների, թե համավարակի դեմ պայքարում նա ներգրավվել է այն հիվանդանոցները, որտեղ իր ծանոթներն են եղել:
«Նա ամեն ինչի համար ներողություն է խնդրում, բայց իր գործողությունները մարդկային կյանքեր են արժեցել, ընդ որում հազարավոր կյանքեր: Ես չգիտեմ, թե այդ ներողությունը ում է պետք: Արսեն Թորոսյանի պարագայում մի բան եմ տեսնում. նրա ներողությունը միայն նրա հրաժարականն է, ուրիշ ոչ մի ներողություն այլև չի ընդունվում»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Թորոսյանի գորողությունները իջեցնում է իշխանության վարկանիշը:
Քաղտեխնոլոգը նշել է, որ այս ընթացքում երկարաձգման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, իսկ եթե այն կա, ապա տասներորդական տեղում:
«Երբ օրական 200-300 մարդ վարակվում էր արտակարգ իրավիճակի երկարաձգումը ես չէի կապում առաջին հերթին քաղաքականի հետ, այլ դա առաջին հերթին առողձապահական նշանաություն ուներ, և դա չնկատելն առնվազն սխալ է»,- համարում է փորձագետը:
Քոչարյանի կարծիքով, այլ խնդիր է, թե ինչպես էր արտակարգ դրությունը երկրում պահվում, ինչպես սահմանվեց, ինչ արվեց և որքան ուշացումով: -0-