Հրաչյա Հարությունյանը փոխանցվել է Հայաստանին

21.07.2017, 10:23
Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան։
Հրաչյա Հարությունյանը փոխանցվել է Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հարությունյանը «Դատապարտյալների փոխանցման մասին»1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կկրի Հայաստանում։

Загружается новость ... "Право"

«Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Այդ ընթացակարգից հետո, ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը որոշում է պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարի վարորդ է։ Նա դարձել էր ավտովթարի մեղավոր 2013 թ.–ի հուլիսին Նոր Մոսկվայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման։–0–