575.95
6.49
484.93
+28
Եղանակը Երևանում
Հայ

Մեկ հարվածը` ծեծ չէ. ՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել ԱԺ-ի միջադեպի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

18:29
23 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է ՀՀ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու պատճառները: Այս մասին հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՔԾ-ն որոշում է կայացրել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի վերաբերյալ քրեական գործի հարուցումը: Իսկ ավելի վաղ՝ մայիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և տեսանյութերը: 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվեց ծեծկռտուքի:

Քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավարն ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքերի գնաց նրան ընդառաջ, իսկ Միքայելյանն էլ իր հերթին հարձակվեց Մարուքյանի վրա, ինչից հետո կատարվածին միջամտեցին այլ պատգամավորներ:

«ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության»,- նշվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը

Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց իրավունքը:-0-

 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:09
16 Սեպտեմբերի 2020
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
18:56
16 Սեպտեմբերի 2020
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում
17:44
16 Սեպտեմբերի 2020
«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. 2 անձ բերման է ենթարկվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. ակցիայի մասնակիցներից 2 անձ բերման է ենթարկվել. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
17:21
16 Սեպտեմբերի 2020
Կառավարության համար առաջնայինը Հայաստանի հավասարակշռված շահն է. վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամին
Կառավարության համար առաջնայինը Հայաստանի հավասարակշռված շահն է. վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամին
17:15
16 Սեպտեմբերի 2020
Վերադառնում ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքին. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին (ՎԻԴԵՈ)
Վերադառնում ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքին. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին. ՎԻԴԵՈ
16:42
16 Սեպտեմբերի 2020
Հնարավո՞ր է դպրոցներում դիմակ կրելու պահանջը հանվի. ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)
Հնարավո՞ր է դպրոցներում դիմակ կրելու պահանջը հանվի. ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է. ՎԻԴԵՈ
15:56
16 Սեպտեմբերի 2020
Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է մոտ 26մլն դրամի յուրացում կատարելու մեջ
Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվում է մոտ 26մլն դրամի յուրացում կատարելու մեջ
15:20
16 Սեպտեմբերի 2020
Մութ ամպեր Յուրի Խաչատուրովի գլխին, նոր «անակնկալներ» Գագիկ Ծառուկյանի համար. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մութ ամպեր Յուրի Խաչատուրովի գլխին, նոր «անակնկալներ» Գագիկ Ծառուկյանի համար. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:14
16 Սեպտեմբերի 2020
Հայրիկների դեկրետային արձակուրդն արդեն իրականություն է. ԱԺ–ն ընդունեց օրենքում նախատեսված փոփոխությունները
Հայրիկների դեկրետային արձակուրդն արդեն իրականություն է. ԱԺ–ն ընդունեց օրենքում նախատեսված փոփոխությունները
14:54
16 Սեպտեմբերի 2020
Զինծառայող է զոհվել մարտական դիրքում հակառակորդի սադրանքի հետևանքով. ՊՆ
Զինծառայող է զոհվել մարտական դիրքում հակառակորդի սադրանքի հետևանքով
13:50
16 Սեպտեմբերի 2020
Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե որ դեպքում հրաժարական կտա ԿԳՄՍ նախարարի պաշտոնից (ՎԻԴԵՈ)
Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե որ դեպքում հրաժարական կտա ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. ՎԻԴԵՈ
13:30
16 Սեպտեմբերի 2020
Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է Արսեն Ջուլֆալակյանի հետ տարաձայնությունները
Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է Արսեն Ջուլֆալակյանի հետ տարաձայնությունները