ՀՔԾ ղեկավարը` ՍԴ նախագահի մասին. ՀՔԾ–ն քաղաքական պատվեր չի կատարելու
21.10.2019,
17:24
Սասուն Խաչատրյանը երկուշաբթի մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը երկուշաբթի մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունն այն մասին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հոկտեմբերի 17–ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Իշխանությունը յուրացնելը» հոդվածով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա։ Պատգամավորի կարծիքով, Թովմասյանն օրենքի խախտմամբ է ընտրվել ՍԴ դատավոր։ Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։
«ՀՔԾ–ն առաջնորդվում է միայն օրենքով, քաղաքական պատվերներ չի ստացել, իսկ ստանալու դեպքում չի կատարի»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը:-0-

Загружается новость ...
"Право"