Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՔԿ` բացատրություն տալու նպատակով

23.01.2019, 20:56
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել։
Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՔԿ` բացատրություն տալու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել։ Այս մասին հայտնում է armtimes.com-ը` հղում անելով քննչական կոմիտեին։

Նա բացատրություն է տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ։

Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։ -0-