Հովանոցները հանեք. անձրև է սպասվում Հայաստանում

05.09.2017, 14:34
Սեպտեմբերի 6–ին, ինչպես նաև 8–ից 10–ը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Հովանոցները հանեք. անձրև է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 6–ին, ինչպես նաև 8–ից 10–ը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, սեպտեմբերի 7–ին հանրապետության հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։ Քամին հարավ–արևմտյան, պոռթկումներով։ Երևանում երեկոյան ժամերին նույն օրը սպասվում է ամպրոպ, առանձին շրջաններում կարճատև անձրև։

Սեպտեմբերի 7-8–ից օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ 9-10–ից կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում օդը ցերեկը կտաքանա մինչև 33-35 աստիճան տաքություն, գիշերը` մինչև 17-20։ -0-