Հորդառատ անձրևներն ու ցուրտը գալիս են Հայաստան
26.10.2018,
10:24
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում եղանակի առաջիկա օրերի կանխատեսումը։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանում եղանակի առաջիկա օրերի կանխատեսումը։
Այսպես, հոկտեմբերի 26–ին երկրի առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ։
Հոկտեմբերի 27–ի լույս 28–ի գիշերն արկտիկական սառն օդային հոսանքների ներթափանցման պատճառով Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է 0-2 աստիճան ցուրտ, իսկ երկրի մակերևույթին` 3-4 աստիճան ցուրտ։
Հայաստանի ԱԻՆ հիդրոմետեորոլոգիական ծառայությունը խորհուրդ է տալիս հավաքել բերքն այդ մարզերում։
Հոկտեմբերի 26–ի լույս 27–ի գիշերը բոլոր մարզերում, հոկտեմբերի 27–ին` Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 28-30–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-