Home, sweet Home. ՀՀ–ում վերացվել են հայրենադարձների ունեցվածքի տուրքերը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն ուրբաթ երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսված փոփոխություններին և լրացումներին, որոնք թույլ կտան հայրենադարձներին առանց տուրքի բերել իրենց ունեցվածքը։
Ավելի վաղ գործող օրենսդրության համաձայն, հայրենադարձն այդ արտոնությունը ստանալու համար վերջին հինգ տարվա ընթացքում ամեն տարի պետք է երկրից բացակայեր 180 և ավել օր։
Ընդունված փոփոխությունների համաձայն, պահանջվում է, որպեսզի արտերկրում գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը կազմի 915 օր 5 տարվա ընթացքում` առանց տարիների բաժանման։
Միաժամանակ արտոնություններն այս պահին տարածվում են միայն այն հայրենակիցների վրա, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն։ Իսկ եթե մարդն ունի ՀՀ քաղաքացիություն, ապա անկախ արտերկրում գտնվելու ժամկետներից` արտոնությունը նրա վրա չի տարածվում։
Ներկրվող ունեցվածքի ծավալների հարցով նշված է, որ կարելի է առանց տուրքի բերել կենցաղային և անձնական ունեցվածք` յուրաքանչյուր տեսակից երեքական միավոր։ Միաժամանակ, յուրաքանչյուր հայրենադարձի թույլատրվում է ներկրել միայն մեկ մեքենա։
Ընդ որում այդ մեքենան պետք է լինի հայրենադարձի սեփականությունն առնվազն կես տարի, որպեսզի արտոնյալ մաքսային ռեժիմը տարածվի նրա վրա։
Բացի այդ, համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո մարդուն տրամադրվում է 18 ամիս, որպեսզի նա իր ունեցվածքը տեղափոխի Հայաստան։–0–