Հոկտեմբերի համար անսպասելի շոգ է սպասվում Երևանում. օդերևութաբան

30.09.2016, 14:52
Աննախադեպ շոգ է սպասվում մոտ օրերին Երևանում: 
Հոկտեմբերի համար անսպասելի շոգ է սպասվում Երևանում. օդերևութաբան
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աննախադեպ շոգ է սպասվում մոտ օրերին Երևանում, Facebook–ի իր էջում գրել է Հայհիդոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսել ենք +29 աստիճան, այդ օրվա ռեկորդային ջերմաստիճանը պատկանում է 1998 թ հոկտեմբերի 5-ին +28,9, տեսնենք կգերազանցենք բացարձակ առավելագույն ջերմաստիճանը թե ոչ»,– գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ հոկտեմբերի 1–ին Իրանից Հայաստանի տարածք են ներթափանցելու արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ -0-