Հոկտեմբերի 14–ից Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն է նախատեսված
10.10.2025,
21:35
Քաղաքապետարանը զգուշացնում է․ երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ:

