Հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես փակ կլինի Երևանի կենտրոնի փողոցներից մեկը
09.10.2025,
13:14
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես փակ կլինի Երևանի կենտրոնի փողոցներից մեկը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից՝ հավելելով, որ ժամը 15:00-20:00-ն, Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր:
«Միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը ( Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը)»,-նշվում է հաղորդագրության մեջ։

