Հինգշաբթի՝ սեպտեմբերի 22-ի առավել ուշագրավ նորությունները
23.09.2016,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ սեպտեմբերի 22-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ սեպտեմբերի 22-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
- Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար:
- Սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու, իսկ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը:
- Տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ նախարարություններում և գերատեսչություններում: Հայաստանի վարչապետը նաև ներկայացրել է նորանշանակ նախարարներին:
- «Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է Ամանորյա տոներին ցածր գներով ավիատոմսեր ձեռք բերելու պայմանները:
-
The Telegraph–ը ներկայացրել է 25 զարմանալի փաստեր Հայաստանի մասին: -0-