Հինգշաբթի` մայիսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
20.05.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող A320 եգիպտական ինքնաթիռը հավանաբար, կործանվել է Միջերկրական ծովում։ Այս մասին հայտարարել են EgyptAir ավիաընկերության և Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության ներկայացուցիչները: Ավելի ուշ ՌԴ ԴՔԲ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Փարիզից թռչող եգիպտական օդանավի հետ կատարվածն ահաբեկություն է անվանել և կոչ է արել Եվրոպայի գործընկերներին համատեղ քայլեր ձեռնարկել պարզելու համար ահաբեկչությանը մասնակցած անձանց ինքնությունը։
- Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:
- Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հնարավորինս կրճատել ոչ միայն ծախսերը, այլև «ծախսողներին»։ «Գերատեսչությունների ղեկավարները 3 շաբաթվա ընթացքում պետք է կառուցվածքային փոփոխություններ անեն, օպտիմալացնեն կառուցվածքը, հաստիքներ կրճատեն։
Հայաստանի կառավարության կառուցվածքում արդեն սկսվել են ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման աշխատանքները, որոնք ուղղված են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը:
- Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ շարունակել ակումբի հետ իր պայմանագիրը, որն ավարտվելու է 2017 թ.-ի ամռանը, Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորություններ ամենից շատ ունի «Արսենալը»: Միաժամանակ, «Բորուսիան» հայտնել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը։
- Լվովի հայկական համայնքի ղեկավար Նիկոլայ Քոչարյանը և համայնքի ներկայացուցիչ Սուրեն Ավագյանը հինգշաբթի հանդիպել են ադրբեջանական համայնքի անդամների հետ` առաջացած խնդիրները հարթելու համար։ -0-