ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` ապրիլի 28–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մի շարք հանգամանքներ: Քրեագետների հետ միասին դեպքի վայրում կատարվել է զննություն, որի արդյունքում, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որը չի պատկանել նշված 9 անձանց։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, 2 դատվածություն ունեցող Ռուբեն Բալյանը, ինչպես նաև՝ նրա բնակության վայրը:
Հայաստան է տեղափոխվել մոսկովյան տարածաշրջանի «Ալաբինո»-ում տեղի ունեցած «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը:
ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր և Անապա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներն ապրիլի 27-ին Ստեփանակերտ են հասցրել և ԼՂՀ ՊԲ-ին նվիրաբերել 4 «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։ Օրենսգրքի լրացումների հիմքում ընկած են բարեփոխված Սահմանադրության սկզբունքները։ Նրա խոսքով, փորձ է արվել ստեղծել ընտրական ավանդական զեղծարարություններից խուսափելու, օրինակ, քվեաթերթերի լցոնումից, կրկնաքվեարկությունից, այսպես կոչված, «կարուսելի» կիրառումից խուսափելու մեխանիզմներ։
Նվազագույն աշխատավարձը ՀՀ–ում 2016 թ.–ին չի բարձրանա։ այաստանի կառավարությունը հինգշաբթի մերժեց պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 1–ից ներկայիս 55 հազար դրամից մինչև 65 հազար դրամ բարձրացնելու մասին։ -0-
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման