437.67
4.35
404.35
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հինգշաբթի` օգոստոսի 1–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
02 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 1–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Սոցցանցերում նախօրեին տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձինք ինչ–որ նյութեր են լցրել ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմաններին և շիրմաքարերին, որոնք գտնվում են «Եռաբլուր» պանթեոնում։ Տեսանյութը վրդովմունքի մեծ ալիք է առաջացրել։ Շատերը դա վանդալիզմ են անվանել` պահանջելով բացատրություն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ միջադեպի բոլորի հանգամանքները քննվում են։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր հերթին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանն ուսումնասիրել տեղի ունեցածն ու իրազեկել հասարակությանն արդյունքների մասին։ Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են մի կնոջ, ով պատմել է, որ արել է դա` անեծքը հանելու համար։ Նրա խոսքով, վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ «Ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին»։ Ինչը և արել է: 
Դեպքի հանգամանքները պարզվում են։ 

  • ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցելու ցուրտ օդային հոսանքներ։ «Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,  – նշել է օդերևութաբանը։ 
  • Քրեական գործ է հարուցվել Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 178 հոդված 3-րդ մասի 1–ին կետի հատկանիշներով` խարդախություն», – նշեց Ջանոյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի վերջին հայ զբոսաշրջիկները չէին կարողանում վերադառնալ Հուրգադայից դեպի Երևան նախատեսված չվերթի չեղարկման հետևանքով։ Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Հուրգադա–Երևան ավիաչվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան կառավարության կողմից ֆինանսավորած չարտերային չվերթերով։ 

«Ծրագրի շրջանակում առաջարկում ենք 181 մլն դրամ, որից մոտ 41 մլն դրամը նախատեսված է նախնական հաշվարկների, գեոդեզիական ուսումնասիրությունների, իսկ 140 մլն դրամը`սարքավորումներ գնելու համար», – ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

  • Հայաստանում մեղադրանքներ են առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը:
Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որը կատարվել է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով):




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին