Հինգերորդ գումարման հայկական խորհրդարանի աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը

10.12.2015, 20:04
Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը հինգշաբթի ավարտեց աշխատանքը։
Հինգերորդ գումարման հայկական խորհրդարանի աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը հինգշաբթի ավարտեց աշխատանքը։

Այնուամենայնիվ, հայ պատգամավորները նախքան ձմեռային արձակուրդ գնալը կառավարության առաջարկությամբ կհավաքվեն դեկտեմբերի 14–ի արտահերթ նստաշրջանի տնտեսական բնույթի օրինագծերի քննարկման համար։

Արտահերթ նիստի օրակարգում են` 38 օրինագծեր և 4 միջազգային համաձայնագրեր։

Նախորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր արտահերթ նիստի անցկացման անհրաժեշտության մասին, քանի որ օրինագծերի քննարկումները շատ դանդաղ են ընթանում, իսկ բոլոր ընթացակարգերը և քվեարկությունները ձգձգվում են։

Հայկական խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկից հինգ քառօրյա է անցել։ Այդ ժամանակահատվածում խորհրդարանականները քննարկել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որն ընդունվեց դեկտեմբերի 6–ի հանրաքվեում, ընդունել են 2016 թվականի պետվյուջեն, մի շարք օրինագծեր։

Նույն ժամանակահատվածում կառավարությունը երեք անգամ որոշում է կայացրել արտահերթ նիստերի անցկացման մասին` քննարկության դնելով մի շարք օրինագծեր, որոնք վաղուց խորհրդարանի «մեծ օրակարգում» են, սակայն չեն ընդգրկվել քառօրյա նիստերի օրակարգերում։

Խոսքն առավելապես տնտեսական և սոցիալական ուղղվածության օրինագծերի քննարկման մասին է, որոնք պետք է ուժի մեջ մտնեն 2016 թվականից, կամ պետք է ընդունվեին` ելնելով պահանջվող ժամկետներից։ -0-