Հիմա ընթանում է Հայաստանի օկուպացիան, Փաշինյանը պետք է նստի բանտում. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պատերազմի ակտիվ ֆազան վերջացավ, հիմա ընթանում է Հայաստանի սողացող օկուպացիան, այս մասին հայտնել է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ով ներկա էր հինգշաբթի Հանրապետության Հրապարակում անցկացվող բողոքի ակցիային կառավարության դիմաց:
«Հիմա ուշացնենք, էլի կկորցնենք: Ամեն մի օր մի բան կորցնում ենք: Խատերազմը շարունակվում է, պատերազմի ակտիվ ֆազան վերջացավ, հիմա գնում է սողացող օկուպացիան Հայաստանի»,- նշել է Մանուկյանը:
Նա զարմանք է հայտնել, որ կա ժողովրդի մի զանգված, ով «հալած յուղի տեղ ընդունում է» սուտասան, տգետ ղեկավարի խոսքերը և չի միանում ընդդիմության ակցիաներին:
«Դուք ուղղակի բոլորդ կոչ արեք, որ ժողովուրդը գա: Եթե ուզում են բոլորը նորմալ երկրում ապրեն… Եթե հիմա այստեղ 100 հազ. մարդ լիներ, հարցը լուծված կլիներ: Մեր ժողովուրդը դեպրեսիայի մեջ է. Բայց նա դուրս կգա այդ վիճակից»,- նշել է Մանուկյանը:
Մանուկյանը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հանցագործի պես է պահում և պետք է կր պատիժ:
«Ինքը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, վերջացավ»,- նշել է Մանուկյանը: -0-