ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտոնապես կհրավիրի իր քաղաքական դպրոց

13.04.2017, 17:09
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին դասավանդելու հրավիրել:
ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտոնապես կհրավիրի իր քաղաքական դպրոց

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին դասավանդելու հրավիրել Անդրանիկ Մարգարյանի անվան իրենց քաղաքական դպրոց։

«Մենք դեռևս պաշտոնապես չենք հրավիրել պարոն Տեր-Պետրոսյանին դպրոցում դասավանդելու: Պատրաստվում ենք պաշտոնապես հրավիրել և միայն ուրախ կլինենք, եթե առաջին նախագահը ընդունի մեր հրավերը` անկախ մեզ հետ ունեցած քաղաքական տարաձայնություններից», - ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, մի շարք արևմտյան երկրներում ընդունված է, որ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ներկայացնեն իրենց գիտելիքները երիտասարդ սերնդին, բացի այդ, եվրոպական համալսարանական կրթությունը, սկսած միջնադարից, պահանջում է ակադեմիական ազատություն: «Կրթությունը գրաքննության չպետք է ենթարկվի», - ավելացրեց Աշոտյանը:

Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (մահացել է 10 տարի առաջ) անունը կրող ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի առաջին ընդունելությունը կայացել է նախորդ տարի: -0-