ՀՀԿ–ն պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

14.04.2018, 14:06
Հայաստանի հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
ՀՀԿ–ն պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Այդ մասին ՀՀԿ Խորհրդի նիստի արդյունքներով «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց կուսակցության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Որոշումն ընդունվել է միաձայն»,- ասաց նա:

Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։ Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։  -0-